
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից և խաղաղության օրակարգից։
«Եվ, այնուամենայնիվ, ղարաբաղյան Երկրորդ պատերազմից հետո Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորություն կար։ Բայց դա անելու համար անհրաժեշտ էր հրաժարվել տարածքային բոլոր պահանջներից և դադարեցնել հակասական հայտարարությունները», – հայտարարել է Ալիևը։
Ալիևը նաև նշել է․ «Հայաստանի ղեկավարը մի կողմից ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ մյուս կողմից՝ սեպտեմբերի 2-ին շնորհավորական նամակ հղել, այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, որն իրականում գոյություն չունի։ Ինչպե՞ս կարող եք համատեղել այս երկու գործողությունները»։