Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Նոր փուլ և թեժացող հանգույց

Կրեմլի խոսնակ Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցը մնում է արդիական, չնայած այն հանգամանքին, որ Արցախի հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ: Կասկած չկա, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցը մնում է արդիական: Ավելի ճիշտ կլինի ձեւակերպումը, որ՝ ոչ թե պայմանագիրը մնում է արդիական, այլ ներկայումս դառնում է թերևս առավել արդիական, առավել առանցքային հարց եւ պետք է ենթադրել, որ Արցախում ադրբեջանական ագրեսիայից հետո նոր իրավիճակից հետո հենց այդ հարցն է դառնում առանցքային: Սա իհարկե բոլորովին չի նշանակում նաև Արցախի հարցի փակում, սակայն անկասկած է, որ իրադարձությունների հիմնական ուղղություն դառնում է թերևս պայմանագրի հարցը:

Այստեղ պետք է կանխատեսել Արեւմուտքի և Ռուսաստանի մրցակցության թեժացում, որը կրելու է թե ուղիղ, թե նաև հիբրիդային բնույթ, ներառելով բնականաբար այլ դերակատարների էլ՝ թե ռեգիոնալ, թե արտառեգիոնալ: Ընդ որում, արտառեգիոնալ դերակատարներից պետք է դիտարկել ոչ միայն հենց արևմտյան բլոկում եղած այլ խաղացողների՝ ԱՄՆ-ից բացի, օրինակ ֆրանս-գերմանական տանդեմը՝ եվրոպական սուվերենության իրենց ռազմավարության համատեքստում, այլ նաև Հնդկաստանն ու Չինաստանը, բնականաբար ոչ համատեղ, սակայն որոշակի հարցերում թերևս ընդհանուր հետաքրքրություններով: Ավելին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հարցում դեր ունենալու հայտ ներկայացրել է ընդհուպ Եգիպտոսը, երբ 2023 թվականի փետրվարին այդ երկրի նախագահ Սիսին՝ պատմության առաջին այցը կատարեց Հայաստան, ռեգիոնալ՝ նաև Ադրբեջան այցի շրջանակում, ընդ որում ժամանելով Հնդկաստանից:

Նա Երևանում առաջարկեց Եգիպտոսի օգնությունը Հայաստան-Ադրբեջան հակամարտության կարգավորման հարցում, միաժամանակ խոսելով նաև հաղորդուղիների, ճանապարհների կարեւորության մասին: Ուղիղ իմաստով իհարկե նա չի խոսել պայմանագրի մասին, բայց դրանք հարցեր են, որոնք պայմանագրի առումով առանցքային նշանակության ունեցող կետեր են: Դրանով հանդերձ, դրանք նաև աշխարհաքաղաքական գերնշանակություն ունեցող կետեր են, հետևաբար պատկերացնելի է, թե ինչպիսի բարդ և բավականին թեժ հանգույց է գոյանալու Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքի նոր փուլում: Սա էլ իր հերթին նշանակում է, որ, եթե այն չավարտվի շոշափելի քաղաքական փոխհամաձայնությամբ, որեւէ կոնֆիգուրացիայով, մեծ հավանականությամբ կավարտվի փակուղով եւ նոր էսկալացիայի հասունացմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում