Եթե մենք կարողանանք մեզ ճանաչել, գուցե կարողանանք փոխել մեր պատմության ընթացքը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Բանասիրական գիտությունների թեկնածու, հայրենադարձ Անահիտ Արամունի Քեշիշյանը։
Քեշիշյանի խոսքով՝ մենք մխրճվել ենք մի տեղ, երբ քաղաքականությունն է զբաղվում մեզնով. «Սփյուռքը պետք է հասկանա՝ այս երկրում ապրողին պետք է օգնի, ոչ թե թելադրի։ Եթե Սփյուռքը գումար է տալիս ու դրանից ակնկալիք ունի, ուրեմն թող ոչինչ չանի»։