Իսրայելական Mig News-ի փոխանցմամբ՝ թուրքական ռազմանավերն ահաբեկել են իսրայելական ուղևորատար նավին։ Իսրայելական դրոշով երթևեկող Royal Iris նավին հունական Հռոդոս կղզու մոտ դիմավորել են մի քանի թուրքական ռազմանավեր։ Իսրայելական նավում գտնվել է 800 մարդ։
Թուրքական ռազմանավերը տվյալ շրջանում զորավարժություններ են անցկացրել, որոնց մասին իսրայելական իշխանությունները նախապես իրազեկված են եղել։ Իսրայելական նավի օպերատորը հայտնել է, որ թուրքական ռազմանավերի զորավարժությունները որևէ բանով չեն սպառնացել ուղևորների անվտանգությանը։











































