Ռուբեն Վարդանյանի գերավարման հարցը մեկ գործողությամբ ծրագիր չէ. ՀՀ-ից բավականին ջանքեր է պահանջվելու։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։
Պատգամավորը շեշտեց, որ որպես իշխանություն իրենք ցանկացած ՀՀ քաղաքացու նկատմամբ ունեն պատասխանատվություն։ Անդրադառնալով ընդդիմության հանրահավաքներին, պատգամավորը նկատեց. .«Այս ամբողջ աղմուկը բարձրացվել էր նրա համար, որ ուշադրությունը շեղվեր և կրկին «դավաճան» կարգվեր Փաշինյանը։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչ թե կապիտուլյացիա էր, այլ կանխում էր ավելի մեծ արհավիրքներ։ Եկավ այն օրը, որ փաստացի տեսանք անվերապահ կապիտուլյացիա։ Բոլորն էին հասկանում, եթե Արայիկ Հարությունյանը հրաժարական է տալիս, լինելու է Արցախի վերջին նախագահը։ Չեմ ուզում հավատալ, որ ընդդիմությունը չիմանալով է դա անում»։









































