Monday, 20 07 2026
Վիկտոր Օրբանը ապաստան կգտնի ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոսկվայում
11:50
Իրանական հարձակման հետևանքով Իրաքում ամերիկացի զինծառայող է զոհվել
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
11:30
Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերությունում գրանցված և վերացված ջրագծի վթարների կատարողականը՝ 100%
11:10
Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան
Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
10:50
Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար
Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
Քաղաքացու դին դուրս է բերվել 6 մետր խորությունից
10:10
ԱՄՆ-ը և Իրանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին. WP
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
09:50
Ռուբիոն պատրաստ է հանդիպել Լավրովի և Վան Իի հետ
Լարսը բաց է
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
09:10
ԱՄՆ զինծառայող է զոհվել. Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնի ու Քուվեյթի ուղղությամբ
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
08:50
Ամերիկյան զորքերը կրկին հարվածներ են հասցրել Իրանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ
08:10
Միացյալ Թագավորությունն այսօր նոր վարչապետ կունենա
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին

Ալիևի ահաբեկչական նոր գործողությունը

Ադրբեջանը ձերբակալել, իսկ դե ֆակտո Արցախից առևանգել է Ռուբեն Վարդանյանին: Ռուբեն Վարդանյանի արցախյան գործունեության պատմությունը վերապատմելու անհրաժեշտություն չկա: Դա  բավականին թարմ է, հայտնի բոլորին: Ներկայումս կա Ռուբեն Վարդանյանին փաստացի գերությունից ազատելու խնդիր: Իհարկե միայն նա չէ ադրբեջանական գերության մեջ, այլ պաշտոնապես հաստատված դեռևս մոտ երեք տասնյակ մեր հայրենակից տղաներ: Սակայն, նրանց վերադարձի խնդրի գերկարևորության կողքին, Ռուբեն Վարդանյանի պարագան ունի նաև այլ իմաստ և նշանակություն: Վարդանյանը նշանային ֆիգուր է, որը բազմաթիվ նախաձեռնությունների հեղինակ է, այդ թվում հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման և ցեղասպանությունների միջազգային կանխարգելման համատեքստում Ավրորա մարդասիրական մրցանակաբաշխության նախաձեռնող, որը կարճ ժամանակում դարձավ միջազգային մարդասիրական ճանաչված նախաձեռնություններից մեկը:

Միևնույն ժամանակ, Ռուբեն Վարդանյանը բազմաթիվ միջազգային այլ նախաձեռնությունների, նաև դրանցից բխող տարբեր կապերի տեր անձնավորություն է, այդ թվում պետությունների ղեկավարների, բարձրաստիճան պաշտոնյաների, տարբեր ոլորտներում աշխարհահռչակ գործիչների, նրանց հետո առնչվող շրջանակների ընդգրկումով: Ռուբեն Վարդանյանը նաև բավականին սերտ հարաբերություն ունի ընդհուպ Բրիտանիայի թագավոր Կարլ երրորդի հետ: Այդ ամենը թվում է թե որևէ անմիջական առնչություն չունեն արցախյան գործունեության համատեքստում նրա հանդեպ Ադրբեջանի վերաբերմունքի և ըստ այդմ՝ առևանգման հանգամանքի հետ: Գործնականում սակայն, Ադրբեջանի գործողության հարցում թերևս շատ ավելի մեծ պատճառը հենց այդտեղ է, իսկ Արցախյան «հետագիծը», թերևս միայն առիթ: Բաքուն Ռուբեն Վարդանյանին վերցնում է պատանդ՝ միջազգային ամենատարբեր դերակատարների հետ սակարկության նոր առիթի համար, քանի որ ենթադրվում է, որ այդ տարբեր դերակատարները ամենևին չեն կարող անտարբեր մնալ իրենց գործընկեր, ընկեր Ռուբեն Վարդանյանի ճակատագրի հանդեպ, չեն կարող մատնել այն լռության: Օրինակ, հենց այսօր Բաքու է ժամանում ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերը, որը Երևանում էր պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ: Սամանթա Փաուերը, 2017 թվականին՝ Թրամփի նախագահության պաշտոնամուտից հետո թողնելով ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնը, դարձել էր Ավրորա մարդասիրական մրցանակաբաշխության ընտրող հանձնախմբի անդամ:

Անկասկած է, որ Փաուերը չի կարող անտարբեր լինել Ռուբեն Վարդանյանի ճակատագրի հանդեպ, և կասկածից վեր է, որ Ալիևը ձգտելու է օգտագործել այդ հանգամանքը իր համար քաղաքական առևտուր անելու նկատառումով: Հայաստանը Ռուբեն Վարդանյանի իրավունքների հարցով արդեն դիմել է ՄԻԵԴ: Ավելորդ է խոսել, որ Հայաստանը պետք է պաշտպանի իր քաղաքացուն և ամեն ինչ անի նրան ազատելու և վերադարձնելու համար, ինչպես որ պետք է ամեն ինչ արվի Ադրբեջանում պահվող մեր բոլոր գերիներին ազատելու համար: Միևնույն ժամանակ, ակնառու է, որ Բաքվի գործողությունը գրեթե ամբողջությամբ բնորոշ է ահաբեկչական ոճին՝ պատանդառություն, հետագա քաղաքական սակարկությունների նկատառումով: Դա իհարկե այն անպատժելիության հետևանքն է, որ նույն միջազգային ատյաններում վայելում է ալիևյան քաղաքականությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում