Լավ կլինի, որ Ֆրանսիայից բացի այլ պետություններ ևս հյուպատոսություն բացեն Սյունիքում։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Կայծ Մինասյանը։
Մինասյանի խոսքով՝ հյուպատոսություն բացելը բավարար չէ Սյունիքի անվտանգության համար. «Ֆրանսիան անելիք ունի. առաջարկներ պետք է դնի սեղանի վրա։ Ընդդիմադիրները մեկ բան են անում՝ վախ տարածում։ Հայաստանը գտնվում է ՌԴ դաշնային պայմանագրի մեջ, խաբեց հայերին։ ՌԴ-ն խաբեց հայերին, նրան պետք է թույլ Հայաստան, թույլ իշխանություն։ Արևմուտքը Հայաստանին մոտենում է կամաց-կամաց։ ՀՀ իշխանության կողմից պետք է քայլեր ձեռնարկվեն, որ Արևմուտքի հետ գործակցությունն ավելի աշխույժ լինի։ Հայաստանը մարդասիրական ճգնաժամի առաջ է. Այսօր գնդակը Արևմուտքի դաշտում է։ Հայաստանը պետք է շարունակի ճնշումները, որ միջազգային համայնքը պատասխանատվություն վերցնի»։