«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշ` Beeline) հայտարարում է, որ ընկերությունը մտադիր է ս.թ. սեպտեմբերի 9-ից հավասարեցնել «ԱրմենՏել» ՓԲԸ բջջային ցանցից դեպի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված այլ ցանցեր կատարվող զանգերի սակագները դեպի «ԱրմենՏել» ՓԲԸ ֆիքսված հեռախոսացանց կատարվող զանգերի սակագնին: Տեխնիկական աշխատանքների ընթացքում որոշ սակագնային պլաններում կարող է նկատվել դեպի այլ ֆիքսված ցանցեր կատարվող զանգերի տարիֆիկացման փոփոխության ուշացում: Նման դեպքերում բաժանորդի գրավոր դիմումի հիման վրա ընկերությունը կկատարի համապատասխան ճշգրտումներ բաժանորդային հաշիվներում:











































