Ե՜վ Ադրբեջանի, և՜ Թուրքիայի համար ակնհայտ է, որ իրենց համար առանց հետևանքների՝ չկա որևէ հնարավորություն խախտելու Հայաստանի սուվերենությունը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ուկրաինացի վերլուծաբան Վիտալի Պորտնիկովը։
Պորտնիկովի խոսքով՝ Ռուսաստանն ամեն ինչ կանի, որ դուրս չգա տարածաշրջանից. «Այդ ապակայունացումը մենք այսօր տեսնում ենք Երևանի փողոցներում։ Արևմուտքը ցանկանում է, որ Ռուսաստանի ազդեցությունը հետսովետական տարածքում նվազի»։








































