Saturday, 25 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

Իմ այցը Հայաստան հաստատեց, որ ԱՄՆ-ը պետք է ավելին անի էթնիկ զտումները կանխելու համար. Գարի Փիթերս

Իմ այցը հաստատեց, որ մենք պետք է ավելին անենք հայերի կյանքը պաշտպանելու և էթնիկ զտումները կանխելու համար։ Այս մասին հայտարարել է Սենատի ներքին անվտանգության և կառավարական հարցերի հանձնաժողովի նախագահ, Զինված ծառայությունների հանձնաժողովի անդամ, վերջերս Հայաստան այցելած սենատոր Գարի Փիթերսը (Միչիգան):

«Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար սարսափելի իրավիճակով», – ասել է սենատոր Փիթերսը: «Այս այցը հաստատեց, որ մենք պետք է ավելին անենք հայերի կյանքը պաշտպանելու և էթնիկ զտումները կանխելու համար։ Հայ ժողովրդին ցուցաբերվող օգնության ավելացումը չափազանց կարևոր է, և մենք պետք է դադարեցնենք Ադրբեջանին օգնություն տրամադրելը և նպատակաուղղված պատժամիջոցներ սահմանենք Ալիևի ռեժիմի դեմ։

Հումանիտար օգնություն տրամադրող կազմակերպություններին պետք է թույլ տան մուտք գործել տարածաշրջան, իսկ միջազգային դիտորդները պետք է ուղարկվեն Լեռնային Ղարաբաղ՝ տեղում դիտելու, թե ինչ է կատարվում: «Ես կշարունակեմ աջակցել և պաշտպանել հայ ժողովրդին և Միչիգանի ուժեղ հայկական համայնքին»:

Այցի ընթացքում Փիթերսը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբենյանի, ընդդիմադիր պատգամավորների, Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, Հայաստանում ԵՄ առաքելության ներկայացուցիչների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հետ։

Անցյալ շաբաթ Փիթերսը ելույթ է ունեցել Սենատում, որտեղ նա դատապարտել է Ադրբեջանի կառավարության ռազմական ագրեսիան և բռնությունը հայերի նկատմամբ և կոչ արել ԱՄՆ-ին աջակցել հայ ժողովրդին։ Փիթերսը նաև վերջերս օգնեց Սենատում ներկայացնել երկկուսակցական օրինագիծ՝ Լեռնային Ղարաբաղի հայերին մարդասիրական օգնություն տրամադրելու, ԱՄՆ-ի անվտանգության լրացուցիչ օգնության հոսքը Ադրբեջանի կառավարությանը կանխելու, Հայաստանին օտարերկրյա ռազմական ֆինանսավորումը թույլատրելու, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար ռազմավարության մշակման և հայերի դեմ իր գործողությունների համար Ալիևի վարչակարգին պատժելու վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում