ՌԴ-ն կեղտոտ ձևով սրացումներ է առաջացնում ռեգիոնում. այս պրոցեսը նոր չէր սկսվել։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց վերլուծաբան Գագիկ Քամալյանը։
Քամալյան խոսքով՝ Այն, ինչ կատարվում է Երևանի փողոցներում՝ ռեակցիոն տիպի շարժումներ են, որը հովանավորում է ՌԴ-ն. «Անվտանգության տեսանկյունից ՌԴ-ի խաղաքարտը Ադրբեջանն է։ Հետագա զարգացումները կախված են ՀՀ ներքին կյանքի դիմակայությունից։ Ինքնիշխանությունը Փաշինյանի անձով չէ պայմանավորված, դա դեմոկրատիայի բաղկացուցիչ մասն է։ Մոսկվան մերժում է ոչ թե ՀՀ իշխանությանը, այլ դեմոկրատիան ՀՀ-ում։ Շատ բան կախված է Հայաստանի ներքին դիմակայունից»։