Monday, 20 07 2026
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել
Կադաստրի կոմիտեում խափանվել է ինտերնետային կապը. ավարտական փաստաթղթերը քաղաքացիները կկարողանան ստանալ կապի վերականգնումից հետո
19:50
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է նշանակվել Էնդի Բըրնհեմը

Մտահոգիչ հայտարարություն Գրանադայի հանդիպումից առաջ

Մակրոնն անհանգստացած է Հայաստանի դեմ հնարավոր ռազմական հարձակմամբ: Այդ մասին նա խոսել է ֆրանսիական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում, ասելով, որ Ֆրանսիան շատ ուշադիր է Հայաստանի տարածքային ամբողջության պահպանման հարցում, որի հանդեպ վտանգները ըստ նրա բխում  են Թուրքիայի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի պայմանավորվածություններից: Անկասկած լավ է, որ Հայաստանն իր տարածքային ամբողջության պահպանման հարցում ունի Ֆրանսիայի ուշադրությունը: Իհարկե առանձին հարց է, թե ինչպիսի ներուժ ունի այդ «ուշադրությունն» ինքնին, հաշվի առնելով օրինակ այն, թե Ֆրանսիան որքանով կարողացավ պահպանել իր դիրքերը Աֆրիկայի՝ իր նամար մի շարք կարևոր երկրներում, որտեղ մեկը մյուսի հետևից ունեցավ լրջագույն խնդիրներ:

Այդուհանդերձ, տարածքային ամբողջության հարցում ունենալ Փարիզի ուշադրությունն ու դիրքորոշումը, անշուշտ կարևոր է և պետք է իհարկե աշխատել այն ամրացնելու և առարկայացնելու ուղղությամբ առավելագույնը քաղելու համար, միաժամանակ չընկնելով մեզ բնորոշ պատրանքների գիրկն ու չկտրվելով իրականությունից: Ֆրանսիայի նախագահի հայտարարությունն այդ իմաստով դիտարկման է արժանի թերևս մեկ այլ հանգամանքի ֆոնին: Առաջիկա օրերին սպասվում է հնգակողմ նոր հանդիպում՝ Փաշինյան-Մակրոն-Շոլց-Միշել-Ալիև, որը սպասվում է իսպանական Գրանադայում, որտեղ կայանալու է Ֆրանսիայի նախաձեռնությամբ անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ վեհաժողովը: Նախորդ երկու վեհաժողովների ընթացքում տեղի ունեցան նախ քառակողմ՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, իսկ հետո հնգակողմ հանդիպումներ՝ 2023 թվականի հունիսի 1-ին Քիշնևում:

Ակնառու է, որ Պրահայի հանդիպումն ու հայտնի պայմանավորվածությունները ունեցան շրջադարձային նշանակություն և իմաստ: Իսկ դրանք հաջորդել էին Ջերմուկի՝ այսինքն Հայաստանի տարածքային ամբողջության նկատմամբ Բաքվի ոտնձգությունից հետո, որի հետևանքը առ այսօր շարունակում է մնալ և Ադրբեջանը ոչ միայն հետ չի քաշվել գրոհի հետևանքով առաջ եկած դիրքերից, այլ նաև կարծես թե չկա այդ առնչությամբ միջազգային որևէ պահանջ: Այժմ, Գրանադայում հանդիպումից կամ հնարավոր հանդիպումից օրեր առաջ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, որ այդ ձևաչափի նախաձեռնողն է, խոսում է Հայաստանի տարածքային ամբողջությանը սպառնացող վտանգի մասին՝ Արցախի փաստացի հայաթափման փաստի ֆոնին:

Ընդ որում, ուշադրության է արժանի այն, որ Ֆրանսիայի նախագահը չի խոսում այն մասին, որ ըստ էության չկա Հայաստանի տարածքային ամբողջության հանդեպ որևէ հավակնության կամ սպառնալիքի որևէ հիմք կամ պատճառ: Թվում է, որ սա նույնիսկ կարիք չկա բարձրաձայնել, սակայն այդուհանդերձ տարօրինակ է բարձրաձայնել տարածքային ամբողջությանը սպառնացող ռիսկի մասին, բայց չխոսել այն մասին, որ այդ ռիսկերը առաջացնող հանգամանքները բացարձակապես անհիմն և միջազգայնորեն ոչ լեգիտիմ հանգամանքներ են: Ահա այդ մասին լռության ֆոնին, ստեղծվում է  տպավորություն, որ Գրանադայի հնարավոր հանդիպումից առաջ  Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը թողնում է բավականին բազմիմաստ և մտահոգող տպավորություն: Արդեն հայտնի է, որ Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնել է Բրյուսել, որտեղ Ֆրանիայի և Գերմանիայի ղեկավարների, ԵԽ նախագահի խորհրդականների և Իլհամ Ալիևի օգնական Հաջիևի հետ քննարկելու է Գրանադայի հանդիպման օրակարգին առնչվող հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում