Monday, 20 07 2026
2025-ի մայիսին Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
12:10
Գրոսին կրկին կոչ է արել ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում
Վիկտոր Օրբանը ապաստան կգտնի ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոսկվայում
11:50
Իրանական հարձակման հետևանքով Իրաքում ամերիկացի զինծառայող է զոհվել
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
11:30
Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերությունում գրանցված և վերացված ջրագծի վթարների կատարողականը՝ 100%
11:10
Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան
Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
10:50
Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար
Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
Քաղաքացու դին դուրս է բերվել 6 մետր խորությունից
10:10
ԱՄՆ-ը և Իրանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին. WP
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
09:50
Ռուբիոն պատրաստ է հանդիպել Լավրովի և Վան Իի հետ
Լարսը բաց է
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
09:10
ԱՄՆ զինծառայող է զոհվել. Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնի ու Քուվեյթի ուղղությամբ
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
08:50
Ամերիկյան զորքերը կրկին հարվածներ են հասցրել Իրանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ
08:10
Միացյալ Թագավորությունն այսօր նոր վարչապետ կունենա
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է

Ինչ եղավ, երբ Հայաստանը կորցրեց այդ որակները

Արցախի հարցը ԽՍՀՄ ԿԳԲ «ձեռքի գործն» էր, որի նպատակն էր ԽՍՀՄ փլուզման պայմաններում հակամարտություն հրահրել Հայաստանի և Ադրբեջանի միջև, որպեսզի դա ապահովի Ռուսաստանի հետագա ազդեցությունը Կովկասում: Ես հիշատակում եմ մի մտայնություն, որը լայնորեն տարածված է եղել Հայաստանում միշտ, և հիշատակվում է առ այսօր: Եվ պետք է ասել, որ այդ մտայնությունը կամ եզրահանգումը մեղմ ասած հեռու չէ իրականությունից:

Ավելին, հետխորհրդային իրականության մեջ կան մի շարք այլ կոնֆլիկտներ, որոնք՝ «բաժանիր՝ որ տիրես» սկզբունքով խթանվել են Ռուսաստանի պոստսովետական ազդեցության համար: Կովկասում օրինակ նույն տրամաբանությամբ գոյություն ունեն կոնֆլիկտները Վրաստանի և Աբխազիայի, Վրաստանի և Օսիայի միջև: Այդ ամենը հասկանալի է, այդ ամենը ոչ միայն ԿԳԲ, այլ գործնականում բոլոր ազդեցիկ հատուկ ծառայությունների տեխնոլոգիաների և գործիքների շարքում է, որոնց միջոցով նրանք կամ ձգտում են պահել ազդեցություն, կամ հաստատել ազդեցություն, մրցակցել այլ կենտրոնների հետ և այլն: Այստեղ գուցե շատ դեպքերում հանրային գնահատականներում հնչում են նաև դավադրապաշտական չափազանցություններ, սակայն ընդհանուր առմամբ կասկածից վեր է, որ տարբեր ազգամիջյան հակամարտությունները, դրանց պոտենցիալը, օջախները և այլն, աշխարհաքաղաքական ազդեցության միջոց են դիտարկվում բոլոր ուժային կենտրոնների համար: Դիտարկվում է ինչպես դրանց հրահրումը, խթանում կամ կայծ գցելը, այդպես էլ դրանց կարգավորման փորձը:

Նշվում է, որ, եթե չլիներ արցախյան հարցը, Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխհարաբերությունը կլիներ այլ, ոչ կոնֆլիկտային, և Հայաստանը կլիներ իրապես անկախ և ինքնիշխան, ուժեղ պետություն: Տեսականում դա այդպես է, սակայն, գործնական առումով պատկերը բոլորովին այլ է:

ԿԳԲ-ն է խթանել արցախյան կոնֆլիկտը, թե որևէ այլ ուժային կենտրոն, սա չէ էականը: Կոնֆլիկտը խթանվել է, ու այն խթանվել է շատ ավելի ազդեցիկ գործոնների և դերակատարների ազդեցությամբ, որոնց հանդեպ Հայաստանը չուներ և չունի ազդեցություն, հետևաբար Հայաստանի խնդիրը ոչ թե, այսպես ասած՝ «թելադրված խաղին» չմասնակցելն էր, այլ առավելագույնս լավ խաղալ կարողանալը: Կրկնեմ, լավ կլիներ գուցե, եթե Հայաստանը չներքաշվեր հակամարտություններով մեծ խաղի մեջ, բայց Հայաստանը չի որոշում դա, և դա Ադրբեջանն էլ չի որոշում, դա որոշում է աշխարհաքաղաքականությունը: Իսկ այն կա նույնիսկ այսօր, երբ առերևույթ թվում է, թե Արցախի հարց չկա, կամ քիչ է մնացել այն փակելուն: Աշխարհաքաղաքականությունը կա, և ավելին, այն մտել է չափազանց ակտիվ ռազմա-քաղաքական փուլ, հետևաբար մեր խնդիրը դարձյալ նույնն է, և առավել սուր հրամայականով՝ անել առավելագույնը մեծ խաղում լավ խաղալու, արդյունավետ խաղացող լինելու համար:

Հակառակ պարագայում մեզ բաժին է ընկնելու խաղաքարի կամ գնդակի ճակատագիրը: 1990-ականներին, Հայաստանը կարողացավ լուծել արդյունավետ խաղացող լինելու խնդիրը, ինչի շնորհիվ ձևավորվեց հայկական պետականությունը՝ զուգորդվելով արցախյան պատերազմով ու հաղթանակով: Հետո սակայն, Հայաստանը քայլ առ քայլ կորցրեց խաղային իր որակները, հասնելով ներկայիս ծանրագույն հանգրվանին: Կվերագտնենք այդ որակները, քայլ առ քայլ կփոխվի խաղի արդյունքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում