
Ադրբեջանը հաստատում է Հայաստանի հետ իրական երկխոսության և բանակցությունների պատրաստակամությունը՝ երկու երկրների օրինական շահերի հավասարության և փոխադարձ հարգանքի հիման վրա։ Այս մասին հայտատարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Մենք շարունակում ենք խորապես հավատալ, որ և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի համար բարիդրացիական հարաբերություններ հաստատելու և խաղաղ ապրելու պատմական հնարավորություն կա որպես երկու ինքնիշխան պետություն՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- նշել է նա։