Այս ընդդիմության լիդերները այլ պատկերացնումներ ունեն 2018-ի հեղափոխության մասին։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։
Քաղաքագետի խոսքով՝ այս ընդդիմությունը մտածում է, որ 2018-ին ինչ-որ արտաքին ուժային կենտրոնի ազդեցությամբ է տեղի ունեցել հեղափոխությունը. «Այս ընդդիմությունը սխալ պատկերացում ունի 2018-ի մասին և փորձում է նույն գործիքներով վերադառնալ։ Երեք տարի է՝ նմանատիպ ակցիաներ են, նույն տեխնոլոգներով պլանավորածը նույն ավարտն է ունենալու։ Իշխանափոխության համար այս մարդկանց հույսը Ռուսաստանն է»։
Քաղաքագետը նաև կարծում է, որ այս միտումները նոր Հոկտեմբերի 27-ի չեն տանի. «Իշխանությունը պետք է զգոն լինի, մարդկանց էմոցիաները կարող են օգտագործել ողբերգության համար»։








































