Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Ողբերգության հետևանքով ջրի երես ելնող ճգնաժամը

Հայաստանի ներքաղաքական կյանքը ցնցվում է Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո: Մի կողմից միանգամայն բնական և օբյեկտիվ է, որ այդ իրադարձությունները Հայաստանում առաջացնում են քաղաքացիների ընդվզում ու դժգոհություն, և առնվազն տարօրինակ կլիներ, եթե Հայաստանի ներքին կյանքը այդ ողբերգությունից հետո մնար հանդարտ: Մյուս կողմից սակայն, այստեղ շատ կարևոր է հասկանալ, թե տեղի ունեցող գործընթացները որքանով են քաղաքական, բովանդակային, որքանով են պարունակում առկա իրողությունների, տեղի ունեցած ողբերգությանն ու դրա հետևանքներին վերաբերող լուծումներ, բացի իհարկե այն պարզ պնդումից, որ պետք է իշխանափոխություն: Հայաստանին իշխանափոխություն պետք էր դեռևս 2020  թվականի նոյեմբերի 9-ից հետո, սակայն դևանից հետո բողոք, ընդվզում, ակցիաներ կազմակերպած տարբեր քաղաքական ուժերը՝ Հայրենիքի փրկության ճակատի պորագրի ներքո, գործնականում արեցին լիովին հակառակը և գալով առաջին պլան, իշխանության դիրքում պահեցին Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին, իսկ հետո էլ այդ շարժումը որոշակի մասով վերակազմավորվելով երկու ընդդիմադիր դաշինքների, օգնեց Նիկոլ Փաշինյանին ապահովել խորհրդարանի արտահերթ ընտրության 50+1  տոկոս:

Ներկայումս ծավալվող իրադարձությունները փոքր ինչ այլ փաթեթավորումով, սակայն ըստ էության ավելի շուտ հիշեցնում են հենց այդ գործընթացը, թողնում են դրա կրկնության տպավորություն, քան խոսում Հայաստանում իրապես այլընտրանքային քաղաքական բովանդակության ձևավորման և այն հանրությանը որպես քաղաքական առաջարկ ներկայացնելու մասին: Բավականին բարդ է ասել, թե իրադարձությունները ինչպես կզարգանան հետագայում, հատկապես, որ Հայաստանի ներքին կյանքի հանդեպ այսօր չափազանց մեծ է արտաքին իրողությունների ազդեցությունը: Սակայն, անկասկած է, որ լոկ իշխանափոխության սկզբունքով որևէ միավորում չի բերելու Հայաստանի պետական ու ազգային անվտանգությանն ու այլ հարցերի առնչվող խնդիրների լուծում, որովհետև այդ հենքով որևէ փոփոխություն չի վայելելու կայուն և ընդգրկուն լեգիտիմություն:

Անկասկած է, որ հանրության ճնշող մեծամասնությունը ներկայումս դեմ է ՔՊ կառավարմանը, բայց նաև անկասկած է, որ Հայաստանում այսօր չկա կայուն ու բովանդակային մի ուժ, որի կառավարումը հանրայնորեն լինի լեգիտիմ: 2018 թվականից ի վեր բարձրաձայնել եմ Հայաստանում լեգիտիմ իշխանափոխության մեխանիզմի ապահովման հրամայականը: Առ այսօր սակայն գործնական աշխատանք չի կատարվել այդ մեխանիզմը ունենալու, այլ կերպ ասած՝ հանրայնորեն լայն լեգիտիմություն ունեցող քաղաքական բովանդակության և ինստիտուցիա ձևավորելու ուղղությամբ: Դա չէին անի նոր և նախկին իշխանությունները, որովհետև մեկը մյուսի համար միանգամայն հարմար էին իշխանության ու ընդդիմության դիրքերը ամուր պահելու համար: Դա պետք է անեին բոլոր այն ուժերը, որոնք իրապես ունեին Հայաստանի քաղաքական արդիականացմման ռազմավարական ծրագրեր ու պատկերացումներ: Պարզվում է, որ այդպիսի ուժեր գործնականում չկան, եթե չկա արդիականացման կայուն և ընդգրկուն ինստիտուցիոնալ գործընթաց, այլ առավելագույնը կան հատվածային, խմբային նախաձեռնություններ, ինչի էֆեկտիվությունը չի կարող լինել շոշափելի: Այստեղ է Հայաստանում անընդհատ գոյություն ունեցող քաղաքական ճգնաժամը, այդ իրողության խորքում, պարզապես ժամանակ առ ժամանակ՝ և դժբախտաբար հիմնականում ողբերգությունների առիթով, լողում է ջրի երես:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում