Այս իրականությունը լիովին կանխատեսելի էր։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԼՂ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը։
Աթանեսյանի խոսքով՝ իրականացվեց ծրագիր, որ Ադրբեջանի ագրեսիան ունենար հիմքեր. «Ակնկալում էի, որ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Շահրամանյանը կհայտարարեր՝ ուղևորվում է Եվլախ։ Այսօր ՌԴ-ն միջազգային մեկուսացման մեջ է, որը փնտրում է արյան և հանցագործության դաշնակիցներ։ ՌԴ-ին պետք է տարածաշրջանում ունենալ հանցակից պետություն, որը խաղաղ արյան մեղքի բարդույթ կունենա իր վրա»։