Բոլորն այն կարծիքին են, որ միջազգային հումանիտար աջակցության մուտք պետք է ապահովվի։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԵՄ-հետխորհրդային տարածքի երկրների փոխհարաբեությունների փորձագետ Իրինա Ղուլինյան-գերցը։
Ղուլինյան-Գերցի խոսքով՝ այլևս բոլոր երկրները ընկալել են, որ Արցախում պետք է լինի միջազգային ներկայություն. «ԼՂ-ում առանց միջազգային որևէ ներկայության լինելու է մի իրավիճակ, երբ մեր «գործընկերը» շագանակներ է հանելու ՀՀ ձեռքով։ ՄԱԿ ԱԽ նիստից հետո իրավիճակը մի փոքր բարդացել է. ՌԴ-ն հստակ ստացավ ազդակը։ ԱԽ նիստը հստակ ազդակ էր Ադրբեջանին ու ՌԴ-ին, բայց մենք պետք է զգոն լինենք»։