Tuesday, 14 07 2026
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
10:30
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը

Զախարովայի ցինիկ խոստովանությունը

«Տեսեք, թե ինչի դա հանգեցրեց. Փարիզը փորձեց իր ձեռքն առնել այս միջնորդական օրակարգը և ասել, որ Ֆրանսիան ավելի լավ կկարողանա միջնորդել, քան որևէ մեկը, հատկապես Ռուսաստանը: Մինչ Ռուսաստանը կատարում էր միջնորդի իր գործառույթները, իսկապես լավ, հիմնարար հիմքեր կային կարգավորման խաղաղ ճանապարհով շարժվելու համար: Հենց որ արևմտյան գաղափարախոսությունը սկսեց մխրճվել իրավիճակի մեջ, ամեն ինչ փոխվեց», հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան, ֆրանսիական RT France-ի թղթակցի հետ զրույցում:

Գործնականում, Մարիա Զախարովան արձանագրում է, որ տեղի ունեցածը «դաս» է հայերին, որ նրանք ապավինել են արևմտյան միջնորդական ձևաչափերի: Ըստ էության, Զախարովան անում է խոստովանություն: Այստեղ սակայն խնդիրը նրա խոստովանության գնահատականը չէ: Անգամ առանց նրա խոստովանության, Ռուսաստանի քաղաքականության և գործողությունների գնահատականը պարզ է վաղուց, նույնիսկ 44-օրյա պատերազմից առաջ: Խնդիրն այլ է, որքան էլ չհնչի տարօրինակ՝ նույն Ֆրանսիայի, և Արևմուտքի գործողությունների գնահատումը: Զախարովան փաստորեն հայտարարում է, որ իրենք դաս են տվել արևմտյան միջնորդությունն ընտրողներին: Եվ սա մտածելու տեղիք է, որովհետև տրամաբանությունը հուշում է, որ արևմտյան միջնորդները պետք է բավարար ջանք գործադրեին այսպես ասած իրենց միջնորդությունն ընտրողների շահերը և անվտանգությունը պաշտպանելու համար, նրանց՝ այդօրինակ ցինիկ և դաժան դասերից զերծ պահելու համար:

Այս մասին գրել եմ բազմիցս՝ եթե որևէ մեկը սկսում է միջնորդական առաքելություն, ներկայացնում միջնորդական հայտ, ապա պետք է լիարժեք պատասխանատվություն ստանձնի Ադրբեջանի ագրեսիան սանձելու համար, և առավել ևս՝ Ադրբեջանի միջոցով այլ դերակատարների հակազդող ագրեսիան սանձելու համար: Իսկ այլ դերակատարները առնվազն Ռուսաստանն ու Իրանն են, որոնց համար ռեգիոնում արևմտյան ներկայությունը դիտվում է կենսական սպառնալիք: Դուր գա դա մեզ, թե ոչ, նրանք անելու են առավելագույնը, գնալու են ամենատարբեր գործարքների՝ այդ սպառնալիքի հակազդման համար: Հայաստանը չունի այդ ամենին հակազդելու բավարար ուժ, հետևաբար, որևէ մեկը Հայաստանին որևէ «մրցակցային»  գործընթացի մեջ ներգրավելու պարագայում պետք է ստանձնի դրա հետևանքներից ապահովագրելու պատասխանատվությունը: Միևնույն ժամանակ, մյուս կողմից, այդ հետևանքների առաջնային պատասխանատվությունն անշուշտ Հայաստանի քաղաքական իշխանության վրա է, որովհետև մեծ հաշվով՝ «ներգրավվողների փրկությունը ներգրավվողների ձեռքի գործն» է, թեև իհարկե որևէ անհաջող «ներգրավման» գին վճարում են Հայաստանն ու Արցախը պաշտպանող հարյուրավոր ու հազարավոր զինվորներն ու սպաները, այլ ոչ որոշում կայացնողները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում