Saturday, 25 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

Ռուսներն ուզում են՝ բնակչության զգալի մասը մնա, որպեսզի հիմնավորվի իրենց հանցավոր ներկայությունը. Գեղամ Բաղդասարյան

Գեղամ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Ուրիշ ելք չկա՝ Արցախի իշխանությունները պետք է դիմեն միջազգային հանրությանը, ՄԱԿ-ին ու Եվրամիությանը՝ առաջարկելով-պահանջելով իրենց հովանու ներքո իրականացնել մարդկանց տարհանում։ Հայաստանը չի անելու դա։ Ամեն դեպքում, ճիշտը Արցախի ղեկավարության դիմումն է, իրավաքաղաքական և բոլոր այլ առումներով ճիշտը դա է։ Թող աշխարհը արձագանքի, Հայաստանն էլ հետը։

Արցախցիների փոքրիշատե բնականոն կենսագործունեության համար ոչ մի պայման չկա արդեն, բացարձակապես ոչ մի։ Ադրբեջանական զինուժը բոլոր բնակավայրերի մատույցներում է, նրա վերահսկողության տակ են բոլոր ճանապարհային առանցքային հանգույցները։ Ու ոչ մի դեպքում հետ չի գնալու, անգամ եթե ՄԱԿ-ի բանաձև լինի։

Իրենց վաղեմի քարոզչական թեզերն են օգտագործելու ՄԱԿ-ի նախորդ բանաձևերի վերաբերյալ։ Սովյալ ու հուսահատ մարդիկ են ամենուր։ Տարհանումն այլընտրանք չունի։

Եթե անգամ պատկերացնենք այնպիսի մի անհավանական տարբերակ, որ Եվրամիությունը հարյուրավոր դիտորդներ է ուղարկում Արցախ, ապա միևնույն է՝ քիչ բան է փոխվելու պատանդառված բնակչության կյանքում։ Եթե անգամ պատկերացնենք այնպիսի մի ֆանտասմագորիկ տարբերակ, ըստ որի ՄԱԿ-ը կամ ՆԱՏՕ-ն խաղաղապահ զորք է մտցնում Արցախ ու ամեն մի տան մոտ մի զինվոր կանգնած կլինի, դարձյալ դա կյանք չի լինելու, այլ դժոխքի լայթ տարբերակ։

Ովքեր այլ կարծիք ունեն՝ պիտի պատկերացնեն հետևյալը։ Արցախում ճարահատ մնացած մարդկանց ստիպելու են Ադրբեջանի քաղաքացիություն ստանալ։ Ստիպելու են սովորել ադրբեջաներեն՝ ատելության լեզուն, այն լեզուն, որով տասնամյակներ ի վեր հայատյաց քարոզչություն է տարվել։ Ստիպելու են դպրոցներում անցնել «Ադրբեջանի պատմություն» առարկան, որի դասագիրքը լեցուն է լինելու հայատյացությամբ ու հայկականության նվաստացմամբ։ Բայց նույնիսկ դա չէ ամենասարսափելին։

Արցախցի փորձագետ Անուշ Ղավալյանը մի իրավիճակի մասին է գրել, որն առաջին հայացքից նույնպես ֆանտասմագորիկ է թվում, բայց, ցավոք, շատ ավելի իրական է, ցավալիորեն իրական։ Խնդիրը հետևյալն է։ Արցախցի երիտասարդները որտե՞ղ պիտի ծառայեն։ Բնականաբար, ադրբեջանական բանակում։ Պատկերացնու՞մ եք այդ բանակում մեր երիտասարդների վիճակը։ Հիմա մեկ այլ բան պատկերացրեք՝ Ադրբեջանը պատերազմ է հայտարարում Հայաստանի դեմ, ու մեր հայազգի զինվորներն էլ պիտի մասնակցեն… Ահա ինչպիսի դժոխային ու հրեշավոր վիճակում ենք հայտնվել։

Ռուսները չեն ուզում, որ արցախցիները դուրս գան։ Ռուսներն ուզում են, որ բնակչության զգալի մասը մնա, որպեսզի հիմնավորվի իրենց հանցավոր ներկայությունը։

Ադրբեջանն էլ ժամանակավորապես չի ուզենա, որ արցախցիները դուրս գան։ Բաքուն ուզում է մի «քաղաքակիրթ» «վիտրինա» ստեղծել ու խոսել իրենց երկրում «հանդուրժողականության» առկայության մասին՝ դրանով իսկ մաքրելով իր բոլոր վայրագություններն ու գազանությունները։ Ու հետո՝ հարմար պահի, դարձյալ սկսի կոտորածը։ Արևմուտքը ևս առայժմ հակված չէ տարհանման գաղափարին, քանի որ ստիպված պիտի լինի ընդունել իր աչքի առաջ կատարված էթնիկական զտումը և իր ամոթալի «անզորությունը»։

Բայց ամեն ինչ մեզնից է կախված։ Եթե Արցախի իշխանությունը խելամիտ, հետևողական ու համարձակ լինի, ապա կարող ենք հասնել մեր նպատակին։ Արցախի ղեկավարությունն էլ է ծուղակի մեջ, և նրան սպառնալիքներով ստիպում են ընդունել ադրբեջանցիների ու ռուսների ծրագիրը։ Բայց Արցախի բնակչությունն այլ ելք չունի՝ պիտի սեփական իշխանություններին ստիպի դիմել միջազգային հանրությանը։

Պետք չէ մարդկանց կյանքերը դարձյալ մտցնել աշխարհաքաղաքական խաղերի մեջ, չպիտի թույլ տանք դա։ Երեք պատերազմ տեսած, ահավոր կորուստներ ունեցած, սով ու զրկանքներ տեսած մարդիկ վերջապես պետք է իրավունք ունենան ապրելու մարդկային կյանքով։ Մեր զավակներին պիտի շանս տանք ստեղծագործ ու արժանապատիվ կյանքով ապրելու։

Կազմակերպված տարհանումը մի առավելություն էլ ունի՝ կկարողանանք տեղափոխել ու փրկել մեր հոգևոր-մշակութային շարժական արժեքները և պետական արխիվը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում