Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը ժամ առ ժամ խորանում է. ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (ՀՀ ՄԻՊ) աշխատակազմի մշտադիտարկումների արդյունքներն ու իրականացրած վերլուծությունները վկայում են, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը ժամ առ ժամ խորանում է: Այս շեշտադրմամբ հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի աշխաըակազմը։

Նշվում է, որ, ըստ հանրամատչելի աղբյուրների և քաղաքացիներից ստացված տեղեկությունների, ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ մեծ թվով քաղաքացիական բնակիչներ, ներառյալ՝ երեխաներ:

«Ռազմական գործողություններով պայմանավորված՝ Լեռնային Ղարաբաղի տարբեր բնակավայրերից տարհանվել են մեծ թվով քաղաքացիական բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ, կանայք, տարեցներ: Բաց աղբյուրների ուսումնասիրությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ ուղղակիորեն թիրախավորվել են քաղաքացիական բնակավայրեր ու  ենթակառուցվածքներ: Բաց աղբյուրներում տարածված հրապարակումները և քաղաքացիներից ստացված ահազանգերը վկայում են, որ քաղաքացիական բնակչությունը ահաբեկված է, ունի ակնհայտ մտահոգություններ կյանքի և անվտանգության առնչությամբ:

Ադրբեջանը թիրախավորել է կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները, ինչի արդյունքում խափանված են էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումները։ Նկուղներում գտնվող անձինք մնացել են առանց համապատասխան սննդի, ջրի, էլեկտրականության և կենցաղի այլ տարրական պայմանների:

Մշտադիտարկված տեղեկությունների համաձայն՝ խափանվել է առողջապահական ծառայությունների մատուցումը, այդ թվում՝ բացակայում են բժշկական անհրաժեշտ սարքավորումները, դեղամիջոցները, նույնիսկ առաջին բուժօգնություն տրամադրելու համար անհրաժեշտ նյութերը»,- ասվում է հայտարարության մեջ:

ՀՀ ՄԻՊ աշխատակազմի գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակը հանգեցրել է նաև Լեռնային Ղարաբաղում շուրջ 30,000 երեխայի հիմնարար իրավունքների զանգվածային խախտումների, այդ թվում՝ կյանքի, անվտանգ միջավայրում ապրելու, կրթության, առողջության պահպանման, անհրաժեշտ կենսապայմանների և այլ հիմնարար իրավունքների։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացրել է նաև ադրբեջանական հրապարակային աղբյուրների ու սոցիալական մեդիայի՝ վերջին երկու օրերին տարածվող հրապարակումների մշտադիտարկումներ։ Դրանց արդյունքները ցույց են տալիս, որ բռնության, այդ թվում՝ ֆիզիկական հաշվեհարդարի կոչերը, սեռական բնույթի սպառնալիքները, ատելության խոսքը շարունակում են տարածվել տարբեր սոցիալական խմբերում ու հարթակներում։

Ընդգծվում է, որ նման հրապարակումները հատկապես արվում են Լեռնային Ղարաբաղում բնակվող հարազատների գտնվելու վայրի մասին տեղեկություններ փնտրող՝ հայ օգտատերերի հրապարակումների կամ լուսանկարների տարածմամբ։ Դրանք վկայում են ոչ միայն ադրբեջանական հասարակությունում արմատացած հայատյացության շարունակականության մասին, այլև վերջին իրադարձություններով պայմանավորված՝ հայերի, հատկապես՝ թիրախում հայտնված կանանց ու երեխաների նկատմամբ ֆիզիկական ոտնձգությունների իրական սպառնալիքի վտանգ են պարունակում։ Այս առումով կարևոր է, որ գտնվելու վայրն անհայտ անձանց վերաբերյալ տեղեկությունները բաց աղբյուրներով չտարածվեն՝ հայտնվելով ադրբեջանական օգտատերերի թիրախում։ Սրան զուգահեռ, ագրեսիվ խոսքը, ուժի կիրառման հռետորաբանությունը շարունակվում են հանրային գործիչների, հատկապես՝ պատգամավորների հրապարակումներում։

«Այսպիսով, Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները, պաշտոնական հայտարարությունները, ԶԼՄ-ների հրապարակումները, ինչպես նաև սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի գրառումները բացահայտ վկայում են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու ադրբեջանական իշխանությունների նպատակի մասին։

Ասվածը ևս մեկ անգամ հավաստում է, որ Ադրբեջանն իրագործում է ցեղասպան քաղաքականություն: Ուստի մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կառույցների արձագանքը և գործուն քայլերը պետք է համարժեք լինեն»,- շեշտված է ՀՀ ՄԻՊ աշխատակազմի հայտարարության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում