«Ի՞նչ անենք, տանենք փո՞ղ տանք, որ Տիգրան Առաքելյանին թողնեն։ Ինչպես օրենքներն են նախատեսում, և ինչպես այդ օրենքներն ուրիշների վրա են տարածվում, այդպես Էլ նրա վրա են տարածվում»,– երեկ «168 ժամ»-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով Տ. Առաքելյանին ազատ արձակելու խնդրին։
«Ես երկու ձեռքով կողմնակից եմ, որ օրենքի շրջանակում ինչքան մեղմացում կա, ինչքան հնարավոր Է` կատարվի, և լավ լուծումներ գտնվեն»,– ավելացրել է Գ. Սահակյանը։









































