Ստանդարտ իրավիճակում գտնվող պետություն չենք, որ 30%-ը համարվեր օրինաչափ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը` ամփոփելով Երևանի ավագանու ընտրության արդյունքները:
Սաֆարյանի բնորոշմամբ` «Հանրային ձայնի» մուտքը ավագանի ոչ տրադիցիոն է. « «Հանրային ձայն» ֆենոմենի ծնունդի մեջ իր պատվավոր պատասխանատվությունն ունի իշխանությունը: «Հանրային ձայնի» ընտրությունը ցույց է տալիս հասարակության մեջ առկա անառողջ վիճակը: Մարությանի և Թևանյանի ընտանիքներին ուղղված հայհոյանքներից հետո, դժվար է ընդունել Վարդան Ղուկասյանի մեկնած ձեռքը: Որքան փակուղային է ՔՊ-ի համար, նույնքան փակուղային է եռյակի համար»: