Wednesday, 22 07 2026
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ

Եվ այդ մեկ մանդատը ո՞վ է

Երևանի Ավագանու ընտրության նախնական արդյունքի համաձայն, հայտնի է, թե ինչպես կբաշխվի Երևանի Ավագանու 55 մանդատը: Ըստ ստացած տոկոսների, Ավագանում 24 մանդատ կունենա ՔՊ-ն, երկրորդ տեղը զբաղեցնող «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ կամ պարզապես Հայկ Մարությանի առաջնորդած ուժը կստանա 14 մանդատ, 12 մանդատ կունենա «Մայր Հայաստան» դաշինքը՝ որը առավել արմատական ընդդիմադիր ուժն էր, Հանրապետություն կուսակցությունը՝ որ ըստ էության ՔՊ ամենահավանական կոալիցիոն դաշնակիցն է, կունենա 8 մանդատ, իսկ Հանրային ձայն կուսակցությունը, որն այլ կերպ ասած Վարդան Ղուկասյանն է՝ իր լայվերով հայտնի Դոգը, կստանա 7 մանդատ: Այդպիսով, ստացվում է, որ ՔՊ-ն ու Հանրապետություն կուսակցությունը կունենան 32 մանդատ, մինչդեռ Ավագանիում մեծամասնություն, ըստ այդմ քաղաքապետի ընտրելու համար պահանջվում է 33 մանդատ:

Ըստ այդմ հարց է առաջանում՝ Երևանում կառավարող կարգավիճակը պահելու, քաղաքապետ ընտրելու համար որտեղի՞ց է ՔՊ-ն գտնելու այդ մեկ մանդատը, ո՞ր խմբակցությունից, ի՞նչ գնով: Մյուս երեք ուժերը միասին ունեն քաղաքապետ ընտրելու համար պահանջվող 33 մանդատը, բայց, ժողովրդական խոսքով ասած՝ «իրար հետ չունեն»: Օրինակ, «Մայր Հայաստան» դաշինքը նախընտրական շրջանում թիրախավորում էր Հայկ Մարությանին, նրան համարելով ըստ էության իշխանությանը «հայելային» առաջ բերվող արևմտյան նախագիծ, ընդհուպ համեմատելով Ուկրաինայում «Զելենսկի» նախագծի հետ, հղում անելով հենց այն հանգամանքին, որ Մարությանն էլ դերասան է: Իր բնույթի մեջ յուրօրինակ ռադիկալ է «Հանրային ձայնը» և ըստ ամենայնի, այդ ուժը չի գնա կոալիցիայի որևէ մեկի հետ, քանի որ այդ կերպ կկորցնի իր «յուրօրինակ ռադիկալության» մի զգալի էֆեկտ: Մինչդեռ, պետք է ենթադրել, որ այդ ուժի առաջնորդի հավակնությունների առաստաղն ամենևին Երևանի Ավագանին չէ:

Միևնույն ժամանակ, ընդդիմադիր դիրքերից ներկայացող ուժերի համար իհարկե լինելու է բացատրության պրոբլեմը, բացատրություն, թե ինչու՞ այդուհանդերձ վեր չեն կանգնում միմյանց տարաձայնություններից և միավորվելով չեն ընտրում քաղաքապետ՝ ՔՊ-ին զրկելով իր քաղաքապետի հնարավորությունից: Մյուս կողմից, այդ ընտրությամբ չի լուծվում որևէ  խոշոր, էական հարց, ՔՊ-ին քաղաքապետ ընտրել խանգարելուց բացի: Մինչդեռ, երեք ուժերը հետո պետք է պատասխանատու լինեն իրենց ստեղծած իրավիճակի զարգացման համար: Այդ իսկ պատճառով, մեծ հավանականությամբ նրանք ձեռնպահ կմնան այդպիսի իրավիճակ ստեղծելուց: Ատավել ևս, եթե ՔՊ-ն ինքնին չունի բավարար 33 մանդատ և այդ մեկ մանդատը պետք է վերցնի այդ երեքից:

Եթե նրանց նպատակը ճգնաժամ ստեղծելն է, ապա կարող են ստեղծել առանց քաղաքապետ ընտրելու էլ: Այլ հարց է, թե նրանք կարո՞ղ են երաշխավորել իրենց մանդատավորների աներերությունը, երաշխավորել, որ իրենցից որևէ մեկը չի օգնի ՔՊ-ին ընտրել քաղաքապետ՝ տալով այդ մեկ ձայնը: Այդ ամենով հանդերձ, զուտ թվաբանական այդ հաշվվարկներն անշուշտ Երևանի քաղաքապետի ընտրության գործընթացի մի բաղադրիչն են, միայն, այն էլ թերևս բավականին մակերեսային բաղադրիչը, քանի որ խորքային առումով այդ ընտրությունը արտացոլում է Հայաստանի քաղաքական դաշտում խմորվող բավականին լայն վերադասավորումների և վերաձևումների մի ընթացքի մեկնարկ, այդ թվում ներիշխանական տիրույթն ու արտաքին քաղաքական տիրույթը ներառող, որոնց կանդրադառնամ հաջորդիվ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում