Այսպիսի խոշոր ընտրությունները իշխանության համար տեստ են: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը:
Ըստ Գևորգյանի՝ ընտրություններին ցածր մասնակցությունը վատ ցուցիչ է իշխանության համար․ «Ինքնիշխանություն և ոչ ինքնիշխանություն դիսկուրսը հնարք էր, որը հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ է տեղավորվում: Ընտրությունները իշխանության կողմից կօգտագործվեն լեգիտիմացնելու իրենց վարած քաղաքականությունը, բայց կա մեծ բայց»:









































