Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ու Եվրոպական Միությունը կարող են տարբեր ճանապարհներով գնալ՝ պայմանավորված Եվրախորհրդարանի վերջին զեկույցի հրապարակմամբ, որը վերաբերում է եվրաինտեգրման գործընթացների հետ կապված իրավիճակին:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Թուրքիայի նախագահն այս մասին հայտարարել է Ստամբուլում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։
«Եվրամիությունը ձգտում է խզել հարաբերությունները Թուրքիայի հետ: Եթե ԵՄ-ն համապատասխան քայլեր ձեռնարկի, մենք մեր գնահատականը կտանք այդ իրադարձություններին, և դրանից հետո մենք կարող ենք ԵՄ-ի հետ գնալ տարբեր ճանապարհներով, եթե անհրաժեշտ լինի»,- ասել է Էրդողանը։








































