ԱՄՆ կառավարությունը երկրում գործազրկության դեմ պայքարի շրջանակներում կհատկացնի 467 միլիարդ դոլար: Այս մասին հայտարարել է Սպիտակ Տան Բյուջետային բաժնի պետ Ջեք Լյուն` տեղեկացնում է BBC-ն:
«Աշխատատեղեր ստեղծելու համար մենք պետք է վճարենք»` հայտարարել է Լյուն, նշելով, որ նախագահ Օբաման պատրաստվում է մյուս երկուշաբթի օրը Կոնգրեսին ներկայացնել գործազրկության դեմ պայքարի մասին 447 միլիարդ դոլար արժողությամբ իր ծրագիրը:
Բացի այդ, ևս 20 միլիարդ դոլար նախատեսվում է հատկացնել «անվտանգության բարձ» ստեղծելու համար, որն, ըստ Լյուիսի, անհրաժեշտ քայլ է, քանի որ Կոնգրեսի և Սպիտակ Տան փորձագետների կարծիքները կարող են չհամընկնել:
Օբամայի ծրագրի դեմ կարող են արտահայտվել հանրապետականները:











































