Փաշինյանը երեկ խորհրդարանում ակնարկեց, որ Քոչարյանն ու Օսկանյանը ընդունելի են համարել այնպիսի հարցերի լուծում, ինչպես Ղազախի շրջանի օկուպացված գյուղերի վերադարձը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
Սաֆարյանի խոսքով՝ Հայաստանի դիվանագիտական մութ պատմության ճակատագրական սխալներն այսօր դրվում են պարտված ՀՀ առջև․ «Փաշինյանը մանրադրամը վերադարձրեց ընդդիմադիր պատգամավորին: Օսկանյանը խոսում է բանավոր պայմանավորվածություններից, որովհետև գիտի՝ գրավորը ճակատագրական է իր, Քոչարյանի ու Սարգսյանի համար»:











































