Իրանը իր դիրքորոշումը պնդում է՝ թույլ չի տա տարածաշրջանում սահմանների փոփոխություն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Հայաստան-Իրան համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Պույա Հոսեյնին:
Ըստ Հոսեյնիի՝ Իրանը վտանգը տեսնում է, բայց ամեն ինչ անում է, որ կանխի․ «Իրանը հասկանում է, որ Ռուսաստանը պատերազմի պատճառով Անդրկովկասով չի զբաղվում, ինքնորույն է զբաղվում ռեգիոնով Իրանը միգուցե գործակցում է ՌԴ-ի հետ, բայց տարածաշրջանում անկախ է գործում»:











































