Wednesday, 22 07 2026
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ

Հայաստանը երեք ուժերի բարդ սխեմայում. պահանջվում է մեծ հմտություն

Ամերիկյան Պոլիտիկո պարբերականի հետ հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանը պետք է նվազեցնի իր կախվածությունը որևէ ուրիշ  երկրից, անկախ, թե որ երկիրն է այդ ուրիշը: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր հարևանների հետ խնդիր ունենալու պարագայում ուրիշին օգնության դիմելը խոցելի մոդել է և Հայաստանը անվտանգ զարգացող պետականություն լինելու համար պետք է կարողանա բնականոն հարաբերություն հաստատել իր հարևանների հետ: Հայաստանի վարչապետի առաջ քաշած մոտեցումը անվիճարկելի է, գրեթե անթերի: Բուն խնդիրն այն է, որ այդ մոտեցումը կյանքի կոչելը, իրագործելն է, որ առաջացնում է մեծ բարդություններ, առավել ևս փլուզվող աշխարհում:

Դա չի նշանակում, որ այն չպետք է կյանքի կոչվի: Պարզապես, հնարավոր է պարբերաբար խոսել այդ մասին, բայց բուն խնդիրն այն է, թե ինչպես շարժվել այդ ուղղությամբ, որպեսզի այդ ճանապարհին պետության ռիսկերը, վտանգները, հետևաբար նաև կախվածության պատճառները չավելանան և չստացվի հակառակ էֆեկտ, նույնիսկ լավագույն և անկեղծ մղումների պայմաներում: Իսկ այստեղ պետք է հաշվի առնել մի քանի հանգամանք: Նախ այն, որ մեր մեղմ ասած խնդրահարույց հարևանները, որոնց հետ պետք է ձևավորել բնականոն հարաբերություն, ամենևին աչքի  չեն ընկնում դա անելու փոխադարձ գործնական ցանկությամբ, կամ դրա համար առաջ են քաշում պայմաններ, որոնց լիարժեք բավարարման դեպքում Հայաստանի հանրապետությունը լինելու է հենց նրանցից կախված, ըստ էության դեկորատիվ պետություն: Իսկ պայմանները նրանք առաջ են քաշում նախ և առաջ ելնելով այն հանգամանքից, որ Հայաստանի հանդեպ ունեն ուժային ճնշող առավելություն, բոլոր առումներով: Սա իհարկե հենց այն պատճառներից մեկն է, որ Հայաստանը դնում է երրորդ ուժից կախվածության մեջ՝ մեղմ ասած խնդրահարույց հարևանների ճնշումներից պաշտպանվելու համար:

Մյուս կողմից, այդ երրորդ ուժի հանգամանքն էլ հարևաններին է ստիպում այդ ուժի հետ իրենց հարաբերություններից ելնելով՝ օգտագործել Հայաստանի հանդեպ ճնշումը որպես միջոց: Ընդ որում, այստեղ հարկ է նկատել, որ երրորդ ուժի հանգամանքը ներկայումս առավելապես արտահայտվում է Ռուսաստանով, սակայն մեծ հաշվով ժամանակի ու տարածության մեջ դա լինելու է հարաբերական, որովհետև՝ երրորդ ուժ չլինելու պարագայում գերակա է լինելու Հայաստանի հանդեպ Թուրքիայի ու Ադրբեջանի հավակնությունը, իսկ երրորդ ուժ լինելու դեպքում, այդ թվում այդ հավակնությունները զսպելու նպատակով, արդեն գործելու է նաև երրորդ ուժից կախվածության հանգամանքը: Սա բավականին բարդ շրջապտույտ է, որը հնարավոր է պարզեցնել հռետորաբանության մակարդակում, սակայն գործնական տիրույթում այդ շրջապտույտի կառավարումն ու դրանից սահուն, առանց արատավոր էֆեկտների դուրս գալու անհրաժեշտությունը պահանջում է գործնական բավականին շոշափելի հմտություններ և իմացություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում