Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստին ասաց, որ կանանց առաջին զորակոչը տեղի կունենա ամռանը, միաժամանակ նշեց, որ պատրաստ են ընդունել նաև ձմեռային զորակոչին։
Վարչապետ Փաշինյանն ի պատասխան ասել է, որ ամառվա մասին մոռանան․
«Ամառվա մասին գարնանը կխոսենք, հիմա աշուն է, ուրեմն եկեք խոսենք ձմեռվա մասին ամենայն լրջությամբ։ Ոչ, մենք ունենք ձմեռային զորակոչ ու բոլոր ռեսուրսները պետք է դրվեն, որ նախասահմանված թվով զորակոչիկներ ունենանք»,- ընդգծել է Փաշինյանը
Նրա խոսքով, Հայաստանում ժամկետային զինծառայության անցած կանայք ծառայության վերջում կստանան 1 միլիոն դրամ․
«Մենք սրանով փորձում ենք երկու խնդիր լուծել՝ կանանց ներգրավվածության մակարդակը բարձրացնել, կանանց համար գործունեության նոր ոլորտ ստեղծել», – նշեց նա։
ՊՆ-ն ավարտին է հասցնում կանանց գումարտակի համար նախատեսված մշտական տեղակայման վայրի վերակառուցման աշխատանքները։ Փաշինյանը հայտնեց, որ առաջիկայում կայցելի ու անձամբ կծանոթանա կատարվող աշխատանքների ընթացքին, որ ամեն ինչ իր ուզածով ընթանա։







































