Wednesday, 15 07 2026
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը
14:10
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը
13:30
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել
11:50
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին

Սա զավեշտ չէ, այլ ցինիզմ և լիակատար անպատասխանատվություն

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը սեպտեմբերի 14-ի գրառումով հայտնել էր, որ իր ներկայությամբ ապահովում է Երասխում կառուցվելիք մետալուրգիական գործարանի սարքավորումների՝ այլ վայր անվտանգ տեղափոխմանը: Հիշենք, ամիսներ առաջ հայտարարվեց, որ Երասխում կառուցվելու է մետալուրգիական գործարան, որը հայ-ամերիկյան համատեղ ներդրումային ծրագիր է՝ մոտ 70 միլիոն դոլարի: Այդ մասին հայտնել էր էկոնոմիկայի նախարարը: Հետո պարզվեց, որ հայ-ամերիկյան այդ ծրագրի այսպես ասած հայկական կողմը Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի դստեր ընտանիքն է, իսկ այսպես ասած ամերիկյան կողմը՝ ազգությամբ հնդիկ մի գործարար: Գործարանի շինարարությունը սակայն այդպես էլ ըստ էության չծավալվեց, քանի որ շինարարության մեկնարկից ի վեր Ադրբեջանը սկսեց Նախիջևանի դիրքերից կրակոցի տակ պահել շինարարությունը: Հայաստանի կառավարությունը դիմեց միջազգային հանրությանը, անգամ դեսպաններին ուղեկցեցին գործարանի շինարարության վայր, ցույց տվեցին իրադրությունը, իսկ որոշ ժամանակ անց էլ գործարանի սեփականատերերը ամերիկյան դրոշ պարզեցին շինհրապարակին կից, համարելով, թե դա կկանգնեցնի Ադրբեջանին: Բայց, չկանգնեցրեց թե արտասահմանյան դիվանագետների այցը Երասխի գործարանի շինհրապարակ, թե ամերիկյան դրոշի կանգնեցումը:

Բաքուն շարունակեց կրակել և թույլ չտալ, որ գործարանը կառուցվի, զուգահեռ հայտարարելով, թե իբր դա բնապահպանական վտանգ է ռեգիոնի համար: Եվ ահա, սեպտեմբերի 14-ին ԵՄ դիտորդները գրառում են անում, որ ապահովում են գործարանն այլ տեղ տեղափոխելը: Բայց, ավելի ուշ, դիտորդները խմբագրեցին իրենց գրառումը, հեռացնելով «տեղափոխելն ապահովելու» հատվածը ու գրելով, որ իրենց ներկայությամբ ապահովում են ավելի անվտանգ և ապահով միջավայր ունենալը: Ինչու՞ է դիտորդական առաքելությունը խմբագրել իր գրառումը: Առաջին գրառումը եղել է թյուրիմացությու՞ն, թե՞ դիտորդներին խմբագրվել խնդրել է հայկական կողմը, այսպես ասած ավելորդ ուշադրություն չգրավելու համար, հատկապես, եթե հաշվի առնենք այն, որ մամուլում տևական ժամանակ եղել են հրապարակումներ գործարանի կառուցման վայրը փոխելու մտադրության վերաբերյալ, բայց ներդրողները կամ էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաները չեն հաստատել դրանք, թեև՝ չեն էլ հերքել: Եվ այժմ, երբ ԵՄ դիտորդները իրենց գրառումով «հանկարծ բացահայտել» են տեղափոխումը, գուցե ստացել են խմբագրվելու խնդրանք: Կամ, հնարավոր է իրենք են նկատել հանրության արձագանք, որը հենց իրենց դնում է անհարմար դրության մեջ:

Ի վերջո, ստացվում է, որ Ադրբեջանը, միջազգային դերակատարների լռության պայմաններում, թույլ չտվեց Հայաստանի հանրապետությանը իրագործել իր սուվերեն տարածքում կենսագործունեություն ծավալելու իրավունք, իսկ միջազգային դերակատարները, մասնավորապես Եվրոպական դիտորդները, որոնց խնդիրը կարծես թե Ադրբեջանի կրակոցները զսպելն է, սահմանին կենսագործունեության անվտանգությանը նպաստելը, ըստ էության ստանձնում են յուրովի նոր գործառույթ՝ նրանք պարզապես օգնում են անվտանգ հեռանալ սահմանից: Սա իհարկե կարող էր լինել զավեշտալի, եթե չվերաբերեր պետականությանը, պետական ու ազգային անվտանգությանն ու արժանապատվությանը: Իսկ այդ հարցում, իհարկե մատնանշելով միջազգային հանրության հերթական ցինիկ վարքագիծը, հարկ է արձանագրել, որ ՀՀ սուվերեն տարածքում ՀՀ սուբյեկտների անվտանգ կենսագործունեության և իրավունքների պաշտպանության առաջնային ու աներկբա պատասխանատուն Հայաստանի իշխանությունն է: Եվ այս պարագայում ստացվում է, որ տեղի է ունեցել պատասխանատվության խոշոր ձախողում, առնվազն այն առումով, որ, հնարավոր էր գոնե մինչ գործարանի շինարարության մասին հայտարարելը հանգամանորեն ուսումնասիրել ու հասկանալ իրավիճակը, հետո մեղմ ասած անհարմար ու անարժանապատիվ վիճակում չհայտնվելու համար: Եթե այդուհանդերձ դիտորդները ապահովում են անվտանգ միջավայր ունենալը, այլ ոչ թե տեղափոխվելը, ապա դա հնարավոր է այսպես ասած չափել շատ պարզ՝ գործարանի շինարարության ընթացքով: Եթե դիտորդները ապահովում են անվտանգություն, ապա գործարանի շինարարությունը պետք է վերսկսվի և ընթանա մինչ տրամաբանական ավարտ: Այլապես կստացվի, որ խմբագրելով գրառումը, դիտորդները պարզապես փորձել են քող քաշել Հայաստանի հանրության աչքին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում