Չինաստանը ճանաչել է Լիբիայի Ազգային անցումային խորհրդի իշխանության օրինականությունը: Այս մասին հայտնում է BBC-ն` հղում անելով չինական լրատվամիջոցներին:
Միաժամանակ սիրիական Ալ-Ռաի հեռուստատեսությունը փոխանցել է Մուամար Քադաֆիի խոսքերը: Նա կոչ է արել չհանձնվել «Հյուսիսային Աֆրիկան գաղութացնող ուժերին և շարունակել պայքարը»: Քադաֆին ապստամբներին անվանել է «դավաճաններ, ովքեր մտադիր են Լիբիայի նավթը ծառայեցնել այլ երկրների շահերին»:
Քադաֆիի խոսքերը եթերում կարդացել է սիրիական հեռուստաընկերության տնօրենը: Reuters-ը հայտնում է, որ սկզբում նախատեսվում էր ցուցադրել Քադաֆիի ելույթը, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ անվտանգության նկատառումներով` հնարավոր է եղել միայն կարդալ այն:









































