Փաշինյանը ճիշտ է ասում․ Հայաստանը չի կարող վերածվել Արևմուտքի և Արևելքի, Հյուսիսի և Հարավի պրոքսիի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Միքայել Զոլյանն՝ ընդգծելով, որ մենք պրոքսի չենք, բայց կարող ենք վերածվել:
Քաղաքագետի խոսքով՝ ՌԴ դաշնակիցները հաճախ զոհաբերվում են հանուն Ռուսաստանի․ «Երրորդ հանրապետությունը արտաքին ու ներքին իմաստով ձախողվեց: Երրորդ հանրապետության հիմնադիրը իրականում ոչ թե Տեր-Պետրոսյանն էր, այլ Քոչարյանը: 2018-ի հեղափոխությամբ պարզվեց, որ Երրորդ հանրապետությունը սնանկ էր: Հայաստանը փորձում է Երրորդ հանրապետության ավերակների տակից դուրս գալ: Քայլ առ քայլ վերանվաճում ենք մեր ինքնիշխանությունը»:







































