Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Ադրբեջանական կողմը մեծ քանակությամբ զինտեխնիկա և զինուժ է կուտակում․ ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացված բաց աղբյուրների մշտադիտարկումները, ինչպես նաև ստացված ահազանգերի վերլուծությունն ու ուսումնասիրությունը վկայում են, որ ադրբեջանական կողմը մեծ քանակությամբ զինտեխնիկա և զինուժ է կուտակում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծերի երկայնքով՝ առավել վատթարացնելով Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը:

Պաշտպանի աշխատակազմում իրականացված մշտադիտարկումները վկայում են, որ վերջին շրջանում առավել մեծ մասշտաբների են հասել ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր տրամաչափի զենքերից թիրախային գնդակոծությունները ՀՀ զինված ուժերի մարտական դիրքերի, ինչպես նաև քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների ուղղությամբ՝ իրական վտանգ ստեղծելով սահմանամերձ բնակավայրերի խաղաղ բնակչության հիմնարար իրավունքների տեսանկյունից:

Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից սահմանամերձ բնակավայրերում իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքները, ինչպես նաև Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ հրապարակված արտահերթ զեկույցները վկայում են, որ բնակիչների հիմնարար իրավունքների, այդ թվում՝ կյանքի և անվտանգության, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, կրթության, սեփականության, բավարար կենսամակարդակի և զբաղվածության, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքների խախտումներն արդյունք են, այդ թվում՝ Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականության և նպատակ են հետապնդում բնակիչներին պահելու լարված ու սթրեսային վիճակում՝ այդպիսով նպաստելով այդ տարածաշրջաններում հայաթափմանը և էթնիկ զտման քաղաքականությանը:

Այս համատեքստում Պաշտպանը բարձր է գնահատում Freedom House միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունը, որում դատապարտվում է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակվելու ցանկացած միտում, ինչպես նաև արձանագրվում, որ Լաչինի միջանցքի շրջափակումն էթնիկ զտման վտանգ է ստեղծում տարածաշրջանի հայ բնակչության համար և սրում է շարունակվող հումանիտար ճգնաժամը: Ադրբեջանի զինված ուժերի նման գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու հիմնարար իրավունքներին վերաբերելի հանրաճանաչ սկզբունքները: Ուստի, միջազգային հանրությունը պետք է պատշաճ գնահատական տա և գործուն քայլեր ձեռնարկի վերահաս աղետը կանխելու ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում