Եթե հաստատվի, որ ռուսական բեռներում վերմակներ են, դրանից ավելի մեծ ցինիզմ կլիներ՝ դագաղները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց իրավագետ Արտաշես Խալաթյանը: Իրավագետի խոսքով՝ Արցախում պետական հեղաշրջման նպատակը լիովին ռուսահաճո իշխանության ձևավորումն էր. «ՌԴ-ին օդ ու ջրի պես անհրաժեշտ էր մի իշխանություն, որը անհաղորդ կգտնվեր արևմտյան առաջարկներին։ Արայիկ Հարությունյանի հրաժարականը տեղի է ունեցել Սահմանադրության խախտմամբ։ Արցախի նախագահի կամարտահայտությունը խորտակված է»։










































