Արցախում նոր նախագահի փոփոխությունը ոչ թե Բաքվի, այլ ՌԴ նախապայմանն է, որովհետև Արայիկ Հարությունյանը ևս դեմ չէր Բաքվի հետ երկխոսությանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը:
Ստեփանյանի խոսքով՝ նոր իշխանության փոփոխությունը Արցախում ՌԴ նախապայմանն է․ «Երևանը կորցրեց Արցախի վրա ազդելու վերջին լծակները: Արայիկ Հարությունյանը հակառուսական տրամադրություններ չուներ, ուղղակի աշխատում էր Երևանի հետ: 22 պատգամավորները Արցախում անօրինական իշխանության ֆասադն են․ նոր իշխանությունը ՌԴ կամակատարն է: Այդ մարդիկ ՌԴ կամակատարներն են, եթե արցախցիները չդիմադրեն այդ պլաններին, կդառնան փախստականներ»:








































