Սեպտեմբերի 3-9 Մոզամբիկի պատվիրակության Թուրքիա կատարած այցի շրջանակներում Թուրքիայի ռամզարդյունաբերության նախարար Հալուք Գյորգունի և Մոզամբիկի պաշտպանության նախարար Կրիստվո Արթուր Չումեի միջև ստորագրվել է «Պաշտպանական արդյունաբերության համագործակցության համաձայնագիր»։
Այն ընդգրկում է երկու երկրների միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտներում իրականացվելիք փոխհամագործակցության ուղիները։
Պատվիրակությունների միջև հանդիպման ընթացքում Գյորգյունը հայտնել է, որ Թուրքիան պատրաստ է բարեկամ երկրների հետ կիսվել պաշտպանական արդյունաբերության ոլորտում ունեցած իր փորձով և լուծումներով։











































