Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել արտաքին քաղաքականությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը:
Նավասարդյանի խոսքով` ՀՀ իշխանությունը գիտակցում է, որ ունի երկու ընտրություն, որոնցից մեկը չի բխում մեր ազգային շահերից. «Դիվերսիֆիկացիա է, ոչ թե վեկտորի փոփոխություն. Լինելու են շատ հանգամանքներ, որ կապելու են մեզ ՌԴ-ի հետ: Ադրբեջանի հետ պատերազմը չի բխում մեր շահերից: Այլընտրանքը` փոխել աշխարհաքաղաքական կուրսը: Միակողմանի աշխարհաքաղաքական կողմնորոշումը հանգեցրեց նրան, որ նվազում է մեր անվտանգության երաշխիքները: Այսուհետ ՌԴ-ի պլանները կապված են Ադրբեջանի և Թուրքիայի հետ համագործակցությամբ: ՌԴ-ն Հայաստանի հաշվին եռակողմ շահերի մեջ ներդրում է կատարում, ունեն պլաններ: ՌԴ-ին ձեռնտու են մեր քայլերը, որովհետև դա արդարացնում է իրենց կեղծ դաշնակից լինելու հանգամանքը»:








































