Տարաձայնություններ, քննարկումներ են լինում, դա չի կարելի մեկնաբանել որպես ռուսական կողմի հետ լարվածություն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ պատասխանելով ռուսական կողմի հետ ունեցած լարվածության մասին հարցին:
«Ռուսաստանի հետ ընթանում են աշխատանքային հարաբերություններ, ինչպես ունենում ենք մյուս գործընկերների հետ: Տարաձայնություններ, քննարկումներ, դա չի նշանակում, որ դա կարելի է մեկնաբանել որպես լարվածություն: Աշխատանքային կարգով գնում է տարբեր հարցերի շուրջ քննարկումներ»,- ասաց Պարույր Հովհաննիսյանը:











































