Վերջին օրերին «Վայբերով» հաքերների կողմից հղումի տեսքով հաղորդագրություններ ու զանգեր են ստացվում, որը հնարավորություն է տալիս կառավարել բաժանորդի հաշիվը: Այս մասին տեղեկացնում են «Ղարաբաղ Տելեկոմից»:
«Զգուշացնում ենք չսեղմել հղումը¸ չպատասխանել զանգին: Եթե արդեն սեղմել եք հղումը, դուրս հանելու համար մտեք Settings -> Account -> Desktop and tablets: Եղեք զգոն»,- նշվում է հաղորդագրության մեջ:










































