Հանուն Հանրպետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Հաջորդ շաբաթ Հայաստանում կկայանան հայ-ամերիկյան Eagle Partner 2023 զորավարժություններ:
Հանուն Հանրապետության կուսակցության քաղխորհրդի անդամների հետ անցյալ տարի դեկտեմբերին ԱՄՆ մայրաքաղաք կատարած այցի շրջանակներում մի շարք պետական և ոչպետական գերատեսչություններում հանդիպումներում և այս տարի ապրիլին ԱՄՆ Անվտանգության խորհրդում իմ մի հանդիպման ժամանակ քննարկվում էր այսպիսի հնարավոր հեռանկարի մասին: Դժվար, գրեթե անհնար էր հավատալ, որ սա կարող է իրականություն դառնալ: Գիտեմ ինչ ծանր, տքնաջան աշխատանք է այս բոլորի ետևում:
Հուսով եմ հիմա պարզ է Ստեփանակերտում, Մոսկվայում և Երևանում վերջին օրերի նյարդային լարումների իրական պատճառը: Սա այն է, ինչ «ռազմավարական դաշնակիցը», նրանց տեղական և արցախյան գործակիցները չեն կարող մարսել:
Իրավիճակը թռիչքաձև փոխվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության: Պետք է լուռ, հանդարտ ու հետևողականորեն շարժվել այս ուղղությամբ:
Հայաստանի ժողորդավարական ուժերին առաջիկայում մեծ և պատասխանատու առաքելություն է սպասվում:
Արարատ Միրզոյան, Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան և հատկապես Լիլիթ Մակունց խորը RESPECT









































