Friday, 05 06 2026
«Փող պտի տան, 8 միլիոնի տեր եմ սարքել»․ «Ուժեղ Հայաստանի» պատասխանատուները տվել են ընտրակաշառք․ ՀԿԿ
13:10
ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
12:50
ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ
12:30
Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում
ԵԱՏՄ՝ գործընկերությո՞ւն, թե՞ քաղաքական կախվածություն
Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ
Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում
11:50
Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ
Սպասվում է կարճատև անձրև
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի․ Արփինե Սարգսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
08:30
Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել

Ընտրություններին կտեսնենք համապետական հեռարձակողների ավելի քիչ մասնակցություն. Բ. Նավասարդյան

Կտեսնենք համապետական հեռարձակողների ավելի քիչ մասնացություն գալիք ընտրություններին: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը` խոսելով գալիք ընտրություններում լրատվամիջոցների ներգրավվածության մասին: Բ. Նավասարդյանի հավաստմամբ` վերջին՝ 2008 թվականի ընտրություններից հետո շատ բան է փոխվել, և այսօր հստակ տարբերություններ կան համապետական և տեղական հեռարձակողների միջև:

«Հիմա փոխվել է այն, որ անցել է հերթական հեռարձակման լիցենզավորման մրցույթը, և այն հեռուստաընկերությունները, որոնք այսօր դաշտում են, որոշ չափով տարբերվում են նախորդներից: Այսօր հստակ տարբերություն է զգացվում համապետական հեռարձակողների և տեղական հեռարձակողների միջև, նկատի ունեմ նաև նրանց, ովքեր հիմնականում հեռարձակվում են Երևանում և մոտական շրջաններում, իսկ համապետականների մոտ շարունակվել է միտումը տեղեկատվական, հասարակական, քաղաքական հնչեղություն ունեցող հաղորդումները փոխարինել ժամանցային հաղորդումներով»,- վերլուծեց Բ. Նավասարդյանը` կանխատեսելով, որ նրանք առանձնապես ակտիվ չեն լինելու ընտրությունների լուսաբանման մեջ, քանի որ նրանցից յուրաքանչյուրը կենտրոնանալու է այն քաղաքական ուժի ներկայացման, գովազդի վրա, որի ներկայացուցիչն է իր տերը: Նրա կարծիքով` միակ տարբերությունը լինելու է այն, որ համարյա բոլոր հեռուստատեսությունները ունեն տերեր, ովքեր ունեն քաղաքական շահեր, և, բնականաբար, այդ շահերն ավելի հստակ են արտացոլվելու ընտրական շրջանում:

Անդրադառնալով օնլայն լրատվամիջոցների դերին` նա ասաց, որ բավական ակտիվացել է ԶԼՄ-ի դաշտը, և նաև ավելացել է նրանցից՝ որպես տեղեկատվական աղբյուրից, օգտվողների թիվը: «Եթե դիտարկենք մոտակա երկու տարին, առայժմ հեռուստատեսությունները, որպես քարոզչամիջոց, շատ մեծ առավելություն ունեն: Օնլայն լրատվամիջոցների դաշտը շատ խոստումնալից է, բայց երևի կպահանջվի 1-2 տարի, որպեսզի, որպես տեղեկատվության միջոց, փոխարինեն հեռուստաընկերություններին»,- ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում