Одноклассники սոցիալական ցանցը փորձում է հետ չմնալ Facebook-ից և տեսազանգերի նոր գործիք է մտցրել Apple iPhone հեռախոսների հավելվածի համար: Այդ ընկերության հեռախոսներում ռուսական սոցիալական ցանցի համար նախատեսված նոր հավելվածը հնարավոր է ներբեռնել AppStore-ում, ինչը թույլ կտա տեսազանգեր կատարել:
Տեսազանգերի միջոցով հնարավոր կլինի շփվել ինչպես iPhone հեռախոսների սեփականատերերի, այնպես էլ Однокласники-ի այն օգտատերերի հետ, որոնք սոցցանց են մուտք գործել անձնական համակարգիչներից: