25-ամյա անխոնջ տառապանքի ու անվեհեր ջանքերի արդյունքում Արցախի նորօրյա մելիքներին, վերջապես, հաջողվեց իրականություն դարձնել գաղափարական «նախնու»` ընկեր Փանջունու սխրանքը և Ղարաբաղը փառավորապես վերածել Ծապլվարի։
Եվ, այնուամենայնիվ, Վանո Սիրադեղյանը սխալվում էր` պնդելով, թե «մի երկիր չի կարող պատանդ դառնալ իր հիվանդ զավակների սանձարձակ երևակայության ձեռքում»։ Պարզվում է` կարող է: Տարիներ ի վեր պետական տարրերի հետևողական զոհաբերությունը անձնական նեղ շահին չէր կարող այլ արդյունք ունենալ։
Ափսոսանքը կորսված հազարավոր կյանքերն են, Հայաստանի` որպես քաղաքական միավորի ճահճացումը և զարգացման փոխարեն վատնված ժամանակը. անդառնալի բաներ` հանուն մի նեղ շրջանակի «էս սաղ մերն ա» հոգեգարության։