Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի 8-րդ օրն է, թեկնածուները տարբեր վարչական շրջաններում են լինում: Երեկ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը Աջափնյակում հայտարարել է, որ ստիպողաբար է հեռացել պաշտոնից և պատճառը եղել է իշխող թիմի անձնական և խմբակային շհերը: Այս առնչությամբ, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը նշեց, որ այդ գործընթացը եղել է բաց ու թափանցիկ, ավագանին իր քվեարկությամբ Հայկ Մարությանին հեռացրել է պաշտոնից:
«Դա քաղաքական որոշում է եղել: Հարց է առաջանում, թե ինչու Մարությանը երբևէ չի խոսում այն մասին, թե ինչն էր պատճառը, որ ինքը դիմում գրեց և հեռացավ ՔՊ կուսակցությունից: Ես կարող եմ ենթադրություններ անել, բայց լավ կլիներ, որ Հայկ Մարությանն ինքը մեկնաբաներ իր այ քայլը: Ես չէի ցանկանա ու հիմա չեմ էլ փորձի որևէ բանում մեղադրել նրան, ուղղակի եթե ինքը հայտարարություն է անում, թե մեր քաղաքական թիմը ելնելով նեղ անձնական շահերից, ստիպողաբար իրեն հեռացրել է պաշտոնից, ուղղակի կուզենայի հարցնել, թե այդ ինչպես եղավ, որ Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետի ընտրություններից առաջ դիմում գրեց և անդամակցեց ՔՊ-ին, իսկ պատերազմի ժամանակ, թե հետո, դիմում գրեց ու հեռացավ կուսակցությունից»,-ասաց նա:







































