Վստահ եմ, որ Ուկրաինայի հաղթանակը կնպաստի Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականության վերականգնմանը,- ուկրաինական հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Կարծում եմ, որ Ուկրաինայի հաղթանակը կնշանակի ավարտը։ Ես շատ ուրախ եմ այս պետությունների բնակիչների համար, դա կլինի ոչ միայն Բելառուսի, այլ նաև Մոլդովայի և Վրաստանի խնդիրը։
Վստահ եմ, որ Ուկրաինայի հաղթանակը հնարավորություն կստեղծի քաղաքական լուծումների համար՝ ժողովրդավարության առումով, կօգնի վերականգնել Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությունը»,- ասել է Զելենսկին՝ նշելով, որ տարածքների վերականգնման համար ռազմական լուծման կարիք չի լինի։








































