2018-ի հեղափոխությունից հետո Համլետ Գևորգյանը Կանադայից վերադարձել է և որոշել ներդրումներ անել Գյումրիում: Նա Հրաչյա Վարդանյանի հետ հիմնադրել է «Գվուկ» գաստրոտունը: «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում նշեց Համլետ Գևորգյանը նշեց, որ ընտրվեց Գյումրին, որովհետև այն հարազատ քաղաք և այդտեղ ունեին տարածք. «Իմացանք ՄԱԿ-ի գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի մասին, մասնակցեցինք և շահեցինք դրամաշնորհ: Թեև ծրագիրը գյուղական համայնքների համար էր, բայց լավ ծրագիր ներկայացրեցինք, այն ընդունվեց ու համաֆինանսավորվեց ՄԱԿ-ի տուրիզմի զարգացման առումով ևս»:
Հարցին, թե ինչու է ընտրվել «Գվուկ» անունը, նա պատասխանեց. «Քանի որ արդեն ծրագրին դիմել էինք, գյուղերը հետազոտում էինք, մատակարարներ էինք որոնում, իմացանք, որ «Գվուկ» ասել են տանը սննդի պահարանին, որտեղ համով ուտելիքներն են պահում: Որոշեցինք, որ շատ լավ անուն է, լավ է հնչում և մեր գաստրոտանը շատ նման է»:











































