Արցախում իրավիճակը բավականին լուրջ է․ ՀՀ-ն սահմանափակվում է դեկլարատիվ հայտարարություններով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Միջազգային հարաբերությունների մասնագետ, բրիտանական Լեսթերի համալսարանի դոկտոր Էդուարդ Աբրահամյանը՝ ընդգծելով, որ Արցախում հումանիտար ճգնաժամը քաղաքական գործողությունների հետևանք է, ՀՀ-ից ակնկալվում է գործողություն:
Աբրահամյանի խոսքով՝ Հայաստանը խուսափում է Արցախի հարցը հումանիտարից տեղափոխել քաղաքական դաշտ, ինչով էլ աջակցում է Բաքվին․ «ՄԱԿ ԱԽ քննարկման իմաստը ո՞րն էր, եթե ՀՀ կողմից չէր լինելու հստակ ձևակերպում: Այդպես էլ չհասկացանք՝ Հայաստանը ՄԱԿ ԱԽ-ից կոնկրետ ի՞նչ է ակնկալում: Արցախում հումանիտար ճգնաժամը քաղաքական գործողությունների հետևանք է, ՀՀ-ից ակնկալվում է գործողություն: Եթե առկա է ցեղասպանության վտանգ, Հայաստանը պետք է գործի՝ կիրառելով նաև ուժ»:







































