Thursday, 02 07 2026
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել

ՏԿԵ նախարարին է ներկայացվել Ջրային կոմիտեի 2023թ. ընթացիկ գործունեության կատարողականը

Օգոստոսի 21-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այցելել է Ջրային կոմիտե՝ գերատեսչության 2023թ. ընթացիկ գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը քննարկելու նպատակով:

Խորհրդակցությանը մասնակցել են Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը, «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Արտակ Աբգարյանը, «Մելիորացիա» ՓԲԸ-ի տնօրեն Սասուն Միրոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի պաշտոնյաներ և Ջրային կոմիտեի ղեկավար կազմը:

Նախարարին զեկուցվել է 2023թ. ներկա պահի դրությամբ ջրային համակարգերի կառավարման ծրագրերի և միջոցառումների մասին: Նշվել է, որ հաշվետու տարում ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի կողմից իրականացվում է 5 ծրագիր՝ 30 միջոցառմամբ, որոնք ուղղված են եղել՝

• ոռոգման համակարգի առողջացմանը,

• Որոտան-Արփա-Սևան թունելի ջրային համակարգի կառավարմանը,

• կոլեկտորադրենաժային ծառայությունների մատուցմանը,

• ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի բարելավմանը,

• ջրային տնտեսության ոլորտում ծրագրերի համակարգմանն ու մոնիտորինգին:

Այս պահի դրությամբ բյուջեի կատարողականը կազմում է 71.68 տոկոս: Լայն անդրադարձ է կատարվել Սևանա լճից հավելյալ ջրառի նպատակային և խնայողաբար օգտագործման հարցերին, ոռգման ջրի դիմաց գումարների ժամանակին և ամբողջական գանձումներին, փոքր ու միջին ջրամբարների կառուցման աշխատանքներին, նշվել է որ ակտիվ աշխատանքներ են ընթանում 5 ջրամբարի նախագծման ուղղությամբ, ինչպես նաև ներկայացվել է Կապսի, Վեդու ջրամբարների և ոռոգման համակարգի վերակառուցման ծրագրերի ընթացքը։

Զեկուցվել է, որ նոր ջրամբարների կառուցումը թույլ կտա կուտակել լրացուցիչ ջրային ռեսուրսներ, կբարձրացնի ջրի կառավարման արդյունավետությունը՝ բարելավելով ոռոգելի հողատարածքների ջրամատակարարումը։ Իսկ մեխանիկական ոռոգումը հնարավորինս ինքնահոս եղանակով փոխարինելու միջոցով, ինչպես նաև անցումը նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը՝ (արևային կայաններ և այլն) հնարավորություն կընձեռնի հասնել էլեկտրաէներգիայի խնայողության։

Քննարկվել է նաև 31 օրվա կարգավորման ջրավազանների (ՕԿՋ) կառուցման և վերակառուցման համար իրականացվող նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների հետ կապված հարցեր։

Մտքերի փոխանակություն է ծավալվել ըստ ոլորտների իրականացված ու նախաձեռնված միջոցառումների շուրջ, քննարկվել են ոլորտում հետագա անելիքները:

Նախարարի կողմից կարևորվել է ջրային ռեսուրսների կառավարման համակարգերի բարելավման գործընթացի ճիշտ կազմակերպման, ինչպես նաև ըստ ոլորտների ռազմավարական մոտեցումների հստակեցման հետ կապված հարցերը:

Պատասխանատուներին տրվել են մի շարք հանձնարարականներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում